Յունկեր. Չեմ հասկանում Մեծ Բրիտանիայի ուզածն ինչ է![]() 23 հունիսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախնական հավաստիացումը, որ ԵՄ քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո ևս մնալ Մեծ Բրիտանիայում, բավարար չէ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովում: Գագաթնաժողովի երկրորդ օրը նրան հարցրել են, թե հասկացել է արդյոք, թե հատկապես ինչի է ուզում հասնել Լոնդոնը Brexit-ի արդյունքում: Այդ հարցին նա պատասխանել է հստակ՝ «ոչ», գրում է BBC-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ելույթում ասել է, որ ԵՄ քաղաքացին, որն ապրել է Բրիտանիայում 5 տարի, նոր ներգաղթյալի կարգավիճակ կստանա, նրան հասանելի կլինեն կրթությունը, բուժօգնությունը, սոցիալական արտոնությունները: Նա ասել է, որ մարդիկ արժանի են, որ վստահ լինեն իրենց վաղվա օրվան: Սակայն Յունկերը իր հերթին հայտարարել է, որ նրանք շատ ավելիին են արժանի: Մեյը նշել է, որ իր առաջարկը կգործի միայն այն դեպքում, եթե նույնպիսի իրավունքներ տրվեն ԵՄ-ում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին: Սակայն, ամենևին պարզ չէ, թե երբվանից է հաշվարկվելու 5-ամյա ժամկետը: Բրիտանիայում այժմ ԵՄ մոտ 3,2 մլն եվրոպացի է ապրում, իսկ ԵՄ մյուս երկրներում՝ 1,2 մլն բրիտանացի: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն: Ընթերցեք նաև.Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |