Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է ԵՄ փորձը23 հունիսի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է Եվրամիության փորձը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) հարցերով գլխավոր վարչության կենտրոնակայանի Կովկասի և Արևմտյան Բալկանների գծով պատասխանատու Ջակոբո Լոմբարդիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է կառույցների միջև համագործակցության շարունակականության ապահովումն ու ընդլայնումը «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» և «Աղետներին նախապատրաստման և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում: Մասնավորապես ակնկալվում է սերտ համագործակցություն աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում: Նախարար Տոնոյանը շեշտել է, որ առաջին անգամ ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրված է աղետների ռիսկի նվազեցման գործընթացը, որը նաև առանձին կետով ներառված է համայնքների բյուջեում: Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը նախատեսում է հանրային իրազեկման արշավների կազմակերպում հանրության տեղեկացվածության մակարդակի և պատրաստվածության բարձրացման նպատակով: Նախատեսվում է նաև ուսուցողական տեղեկատվություն պարունակող տվյալների թվայնացում և հարմարեցում մանկապարտեզի և դպրոցական տարիքի երեխաների օգտագործման համար: Կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ դպրոցների ուսուցչական կազմի, ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի համար: Նախատեսվում է նաև Հայաստանում Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման ծրագրի ներդրումը, ինչը նպաստելու է աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և կայուն զարգացման գործընթացների իրականացմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սելավավտանգ հատվածները կուսումնասիրվեն Անօդաչու թռչող սարքերի միջոցով: ուսումնասիրություն` Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Դրոնների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |