Տարեսկզբից մոտ 36.000 տ պտուղբանջարեղեն է արտահանվել ՀՀ-ից![]() 23 հունիսի 2017 - 18:58 AMT PanARMENIAN.Net - 2017-ին ՀՀ-ից արդեն արտահանվել է մոտ 36.000 տ պտուղբանջարեղեն: Այս մասին տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ՝ պտուղբանջարեղեն արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ եղանակային պայմաններից ելնելով ընթացիկ գյուղատնտեսական տարում արտահանման գործընթացը սկսվել է փոքր-ինչ ուշացումով` միաժամանակ ընդգծելով, որ այդ հանգամանքը չպետք է խոչընդոտ հանդիսանա գործընթացը սահուն և ժամանակին կազմակերպելու համար: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշել է, որ հանրապետությունից արդեն արտահանվել է մոտ 36.000 տոննա պտուղբանջարեղեն, որի հիմնական մասը` դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բացի այդ, մեկնարկել է ծիրանի բերքահավաքի ու արտահանման գործընթացը, և ավելի քան 1000 տոննա ծիրան արդեն արտահանվել է ՌԴ: Զգալի աճ է գրանցվել հատկապես ելակի արտահանման ծավալներում՝ շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալները: Անդրադառնալով ջրաշենցիների դժգոհությանն արտահանողների կողմից ծիրանի ձեռքբերման ցածր գների վերաբերյալ՝ փոխնախարարը հայտնել է, որ խնդիրն արդեն կարգավորվել է: Նրա խոսքով՝ կապ է հաստատվել համայնքապետի և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ, որոնք տեղեկացրել են, որ 10 ընկերություն արտահանում են իրականացնում համայնքից, որոնցից երկուսն առավոտյան որոշում են կայացրել իջեցնել գները, արդյունքում՝ գյուղացիները հրաժարվել են նրանց ծիրան հանձնել և այն բաշխել են մյուս ընկերությունների միջև: «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշել է, որ ընկերությունը հիմնականում մթերումներ է իրականացնում Արարատի մարզի մի շարք համայնքներում, օրերս սկսել են մթերման գործընթացը: Նրա խոսքով՝ արդեն մթերվել է 300 տոննա ծիրան, նախատեսվում է ամբողջ տարվա կտրվածքով մթերել 6-7 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա շուրջ 5 հազար տոննայի դիմաց: Հանդիպման հիմնական նպատակը արտահանման ընթացքում առաջացող խնդիրների քննարկումն էր:Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |