Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը![]() 24 հունիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի Պատվիրանների մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը: Մզկիթըհամարվում է իսլամական աշխարհի գլխավոր սրբությունը: Մահապարտի չեզոքացման գործողության արդյունքում տուժել է 5 իրավապահ և 6 օտարերկրացի: Իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը ծրագրվել է արտերկրում: Միջադեպը տեղի է ունեցել իսլամի գլխավոր տոներից մեկի՝ Իդ ալ Ֆիթրայից մեկ օր առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Տոնը խորհրդանշում է սրբազան Ռամադան ամսվա ավարտը: Ահաբեկչություն պատրաստող հանցագործը հայտնաբերվել և շրջափակվել էր Աջիյադեի եռահարկ տանը, սակայն կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, իսկ հետո գործի է դրել պայթուցիկը: Պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է, տուժել և հոսպիտալացվել է 6 օտարերկրացի: Ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում 1 կին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության նպատակը երկրում իրավիճակն ապակայունացնելն էր: Ալ Հարամ մզկիթը, որը մահմեդական աշխարհի գլխավոր սրբությունն է համարվում, գտնվում է Մեքքայում: Իսկ մզկիթի կենտրոնում է գտնվում Քահաբը՝ սև կտորով ծածկված գրանիտե խորանարդի տեսքով կառույցը, որն ըստ իսլամի, միասնական աստծուն երկրպագելու համար կառուցել է Իբրահիմ մարգարեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |