Բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսիկյանը կխաղա Հայաստանի հավաքականում![]() 24 հունիսի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսին մեկնարկող Աշխարհի 2019թ. առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի թուրքական «Սակարյա» թիմում հանդես եկող հայազգի բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսիկյանը: 22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 193 սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»: Հայաստանը հնարավոր է մասնակցի բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգային: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: 2016-ի հուլիսին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Սակայն ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով: Արդյունքում, որոշում կայացվեց, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում: Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: Այնուամենայնիվ, Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |