Մարկոս Պիզելլին կխաղա Սաուդյան Արաբիայում

Մարկոս Պիզելլին կխաղա Սաուդյան Արաբիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին նոր խաղաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայում: 32-ամյա ֆուտբոլիստը 1 տարով պայմանագիր է կնքել «Ալ Շաբաբ» ակումբի հետ՝ պայմանագիրը երկարացնելու հնարավորությամբ, հայտնում է «Վեստնիկ Կավկազան»:

Բրազիլացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը հունական «Քսանտին» էր, որի կազմում նա 10 խաղի է մասնակցել տեղական առաջնությունում: Մինչ հունական ակումբ տեղափոխվելը Պիզելլին խաղում էր Միացյալ Արաբական էմիրությունների «Ալ Ֆուջեյրե» ակումբում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---