ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի $21 մլն վարկային տրանշը![]() 24 հունիսի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանին $21,6 մլն նոր վարկային տրանշ հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ԱՄՀ մամուլի ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ մայրաքաղաքում: Ինչպես ասվում է տարածված հայտարարության մեջ, հիմնադրամի տնօրենների խորհուրդն ավարտել է Երևանի կողմից 3 տարվա համար նախատեսված վարկային ծրագրի կատարողականի հերթական, 5-րդ ստուգումը: Արդյունքում որոշվել է տրամադրել փոխառությունը Հայաստանին: Ընդհանուր առմամբ ԱՄՀ-ն 2014-ի մարտին մեկնարկել է ծրագիր, որով ՀՀ-ին է տրամադրվում մոտ $111.6 մլն: ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Տաո Չժանը հայտարարել է, որ «ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կաճի 2017-ին, նաև միջնաժամկետ հեռանկարում»: «Սակայն, պահպանվում են տնտեսական աճի տեմպերի նվազման ռիսկերը, կան նաև զգալի կառուցվածքային մարտահրավերներ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |