Էրդողան. «Թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծվի»![]() 24 հունիսի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Շանլըուրֆայի (պատմ. Եդեսիա) Ջեյլանփնար շրջանի բնակիչների հետ: Նա հայտարարել է, որ հայրենիքի պառակտմանը, մասնատմանը ձգտող ուժերի դեմ պայքարը շարունակելու են: «Ճիշտ է, զոհեր ենք տալիս, բայց վճռական ենք պայքարը շարունակելու հարցում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով հավաքված ամբոխին, գրում է Ermenihaber.am-ը: Շեշտելով, որ Թուրքիայից դեպի արևելք, Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը ջանադրաբար փորձում են պետական միավոր ստեղծել՝ Էրդողանը նշել է, որ դա անթույլատրելի է: Իր խոսքը հասցեագրվելով անկածության ձգտող քրդական ուժերին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է. «Իմացեք, ովքեր էլ լինեն ձեր կողքին, ովքեր էլ լինեն ձեր թիկունքին, միևնույն է, թուրքական պետությունը իր զինուժով և բոլոր այլ հնարավորություններով թույլ չի տալու, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի: Մենք այս մասին ասել ենք թե Միացյալ Նահանգներում և թե այլ երկրներում»: Իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում: Իրաքցի քրդերին կառաջարկեն պատասխանել հետևյալ հարցին: «Կո՞ղմ եք անկախ Քրդստանին»: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում, գրում է Deutsche Welle-ն: Իրաքցի քրդերի առաջնորդ Բարզանին 2014-ին արդեն փորձել էր Քրդստանի անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այն ժամանակ ևս արծարծվել է նաև վիճահարույց շրջանների, այդ թվում Քիրկուկի հարցը: Կառավարական զորքերը հեռացել են այդ շրջանից ԻՊ հարձակման հետևանքով, որից հետո իրենց հսկողությունն են հաստատել քրդերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |