Չնայած բնապահպանության նախարարության բացասական եզրակացությանը՝ նոր հանքավայրը կշահագործվի

Չնայած բնապահպանության նախարարության բացասական եզրակացությանը՝ նոր հանքավայրը կշահագործվի

PanARMENIAN.Net - Վայոց Ձորի Եղեգիս, Մալիչկա գետերը և Արփայի վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են. այստեղ «Վայք մետալ» ընկերությունը նոր հանքավայրեր է շահագործելու։ Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ահազանգել է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Դա իրականում կապարի և ցինկի հանքաքար է: Շահագործումից ամբողջ ջրային համակարգերը կավիրվեն»,- նշել է բնապահպանը:

Հանքավայրի շահագործումը, ըստ Հակոբ Սանասարյանի, կվնասի հողի պտղաբերությանը, մարդկանց և կենդանիների առողջությանը. հնարավոր է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ հիվանդություններ առաջանան, գրում է A1plus.am-ը:

«Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը 2013 թվականին ներկայացրել էր Բնապահպանության նախադրությանը, բայց շահագործման թույլտվություն չի ստացել:

2016 թվականին էլ Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել, ընկերությունը գործ է հարուցել և դատի տվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և Գլաձորի համայնքապետարանին, որը ևս թույլ չէր տալիս, որ հանքը շահագործվեր:

Արդյունքում ընկերությունը դատը շահել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---