ԶԼՄ-ներ. Հույն և թուրք հաքերները «պատերազմ են հայտարարել»![]() 24 հունիսի 2017 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Կիբերտարածքում պատերազմ է սկսվել հույն և թուրք հաքերների միջև այն բանից հետո, երբ կիբերհարձակում իրականացվեց Հունաստանի վարչապետի պաշտոնական կայքի վրա, հայտնում է հունական Star-ը: Հունիսի 23-ին օրվա երկրորդ կեսին Հունաստանի վարչապետի կայքը մի քանի ժամ անհասանելի էր: Մի խումբ թուրք հաքերներ հայտարարեց, որ կոտրել են կայքը, քանի որ Հունաստանում բողոքել են Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարում ղուրանի ընթերցանության դեմ: «Այա Սոֆիան մերն է» ,-հայտարարեցին նրանք: Մի քանի ժամ անց Anonymous հույն հաքերների խումբը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կատարվածը անպատասխան չի մնա: «Ձեր կոտրած էջին մենք կպատասխանենք հարյուր կոտրած էջով» ,-հայտարարել են Anonymous Greece-ում: Նրանք կոտրել են թուրքական www.yirmidort.tv հեռուստաալիքի էջը՝ նշելով, որ դա միայն սկիզբն է: «Սա միայն սկիզբն է: Այա Սոֆիան պատկանում է հույներին: Դուք ոչինչ չեք կարող անել, հույներն ավելի ուժեղ են» ,-գրել են հույն հաքերները: Դրանից որոշ ժամանակ անց հայտարարվեց թուրքական կայքերի դեմ զանգվածային գրոհի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր ղուրանի ընթերցանությունը Սբ Սոֆիայի տաճարում՝ մեղադրելով Թուրքիային համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանը մզկիթի վերածելու մտադրության մեջ: Անկարան իր հերթին հերքեց քննադատությունն ու իր հերթին մեղադրեց Հունաստանին միջկրոնական երկխոսությունից հրաժարվելու և մահմեդականների իրավունքները խախտելու մեջ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |