Սիրիական Իդլիբում թուրքական զորքեր կտեղակայվեն![]() 24 հունիսի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան իր զորքերը կտեղակայի Սիրիայի Իդլիբ քաղաքում: Թուրքական զինված ուժերն Իդլիբ կմտնեն երեք տարբեր կետից և վերահսկողություն կսահմանեն 85կմ երկարությամբ ու 35կմ լայնությամբ տարածաշրջանում: Նշյալ տարածաշրջանը արևելքում կհասնի մինչև Դար-Էլ Իզզե և Սաման ամրոց, արևմուտքում՝ Օբին գյուղ և Հրբեթ Էլ Ջուզի տարածաշրջան, հյուսիսում՝ թուրքական Հաթայի սահման, իսկ հարավում՝ մինչև Սահլ Էլ-Գապ: Թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբի անվտանգության ապահովմանը կմասնակցի նաև «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ-ÖSO): Այդ նպատակով ՍԱԲ-ի 1500-2000 զինվորի «պատրաստ» հրահանգն է տրվել,Haber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրի համաձայն՝ Թուրքական զինված ուժերի հետ Իդլիբում կտեղականվեն նաև ռուսական ուժեր, որոնք սակայն, միայն խորհրդանշական բնույթ կունենան: Այս նախագիծը վերջնական քննարկման կդրվի հուլիսի սկզբին՝ Աստանայում: Իսկ հաստատվելու դեպքում նախագծի իրագործումը կսկսվի հուլիս ընթացքում: Սիրիական ընդդիմության ձևավորած ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Վեջիհ Ջուման կարևոր է համարել Իդլիբում թուրքական զորքերի ներկայությունը: Նրա կարծիքով՝ դա անվտանգության երաշխիք կստեղծի Իդլիբի ավելի քան 2 միլիոնանոց բնակչության համար: 2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |