Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն![]() 25 հունիսի 2017 - 00:35 AMT PanARMENIAN.Net - Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է չեմպիոն։ Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթել է անգլիացի Լյուկ Մակորմեկին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ Բաչկովի ոսկին Հայաստանի միակ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս էր եկել եզրափակիչ հունիսի 23-ին։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում հաղթել էր լեհ Մաթյոս Պոլսկիին: Եվրոպայի առաջնությանքառորդ եզրափակչում նա հաղթել էր հունգարացի Ռիչարդ Կովաչին: Դրանից առաջ նա հաղթել էր Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։ Հովհաննես Բաչկովը ծնվել է 1992-ին Գյումրիում։ Հայ բռնցքամարտիկ, հանդես է գալիս 64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից։ Սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |