ՀՀ ՊՆ. Պատերազմը չի լուծի Ղարաբաղի խնդիրը

PanARMENIAN.Net - Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Հայաստանը որպես թշնամի է նշվելու: «Մեր ռազմական դոկտրինում չկա մի դրույթ, որտեղ ինչ-որ մեկը թշնամի համարվի: Մենք Ադրբեջանի հետ տարաձայնություններ ունենք ղարաբաղյան խնդրի շուրջ, որը մենք պետք է լուծենք բանակցությունների միջոցով: Պատերազմը չի լուծի Ղարաբաղի խնդիրը: Թեեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե պատերազմի հավանականությունը գրեթե հարյուրտոկոսանոց է, սակայն միեւնույն է, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Հարությունյանը:



Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկանում է լուծել ղարաբաղյան խնդիրը բանակցությունների միջոցով եւ տալ Ղարաբաղի ժողովրդին այն, ինչ նա է ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում են այլ երկրների ժողովուրդները»,-նշել է Միքայել Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---