Հերթական պայթյունը Թուրքիայում. 2 զինվոր է վիրավորվել![]() 26 հունիսի 2017 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հյուսիսային Տրաբզոն գավառում պայթյուն է տեղի ունեցել զինվորական պարեկախմբի հարևանությամբ, հայտնում է RT-ն CNN Turk-ի վրա հղումով: Նշվում է, որ պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել գյուղական վայրում, երկու զինվոր է վիրավորվել: Պայթուցիկ սարքը, որը պլաստիկ շշի մեջ է եղել, գործել է, երբ զինվորները պարեկելիս են եղել տեղանքը: Ավելի վաղ 2 թուրք զինծառայող է զոհվել ինքնաշեն պայթուցիկի պայթեցման հետևանքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |