Եթե Կոսովոյին անկախություն տրամադրվի, ապա Ղարաբաղը առավել քան ունի դրա իրավունքը14 դեկտեմբերի 2007 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի ապագա անկախության եւ ԱՊՀ տարածքի հակամարտությունների համար նախադեպի ստեղծման խնդիրները իրական քաղաքականության (realpolitik) հարթությունում են: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: Նրա կարծիքով, Ղարաբաղի խնդիրը նախադեպի կարիք չունի, այն կարգավորվում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում: «Ադրբեջանական կողմի փաստարկները շինծու են, հայկական կողմինը հիմնված են միջազգային իրավունքի վրա: Եւ եթե Կոսովոյին անկախություն տրամադրվի, ապա Ղարաբաղը առավել քան ունի դրա իրավունքը: Եւ հետո, Ղարաբաղն ու Կոսովոն բազմաթիվ տարբերություններ ունեն: ԼՂՀ-ն զարգացող տնտեսությամբ կայացած, ինքնավերահսկվող պետություն է: Եւ ամենակարեւորը` Ղարաբաղը չի հանդիսանում ապակայունացնող գործոն տարածաշրջանում, ինչը չես կարող ասել Կոսովոյի մասին: Միակ մինուսը ժողովրդագրական գործոնն է: Կոսովոյում 2 միլիոն ալբանացի կա, իսկ ԼՂՀ-ում` 150 հազար հայ: Սակայն ինչպես էլ դա չլինի, Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Եթե միջազգային հանրությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ ԼՂՀ-ինը` ոչ, ապա դա կլինի երկակի չափանիշների աղաղակող եւ ցինիկ օրինակ»,- ընդգծել է Աշոտյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |