2016-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.3 մլրդ![]() 26 հունիսի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքը 2016-ին ճշգրտված տվյալներով կազմել է $5.9 մլրդ, որից արտաքինը՝ $4.3 մլրդ: Տվյալները հունիսի 26-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դրանից 5.4 միլիարդը կառավարության պարտքն է, 505 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկինը»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ ներքին պարտքը՝ $1.137 մլրդ: «Երաշխիքներով տրված վարկերը, որոնք հիմնականում Կենտրոնական բանկի միջոցով տրված վարկերն են, կազմել են $146 մլն»,- ասել է նախարարը: ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտահոգություն է հայտնել պետական պարտքի աճով. «Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել», - հարց է բարձրացրել պատգամավորը: Նախարարն էլ պարզաբանել է, որ իր զեկույցում ներկայացված ցուցանիշները հարաբերական են, հետևաբար, երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի այն համեմատել ՀՆԱ-ի հետ, գրում է Aysor.am-ը: «Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ: Եթե եկամուտներդ չի հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես: Մենք շարունակելու ենք պարտք վերցնել», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ պարտքը պետք է տնտեսական աճ գրանցելու համար: «Եթե ես կարողանում եմ այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան՝ պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողումը չպիտի կրկնենք: Հունաստանը առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել», - հավելել է նա: Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2016-ի օգոստոսի դրությամբ կազմել էր $5.484 մլրդ, որից ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.541 մլրդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |