Արցախում զբոսաշրջությունը մայիսին ավելացել է 222%-ով![]() 26 հունիսի 2017 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Արցախում 2017-ի ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Ինչպես և կանխատեսվում էր, զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական էֆեկտն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել»,- գրել է Աբրահամյանը: 2017-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ոլորտում 10% աճ է գրանցվել: 2015-ին Արցախ է այցելել 16.500 օտարերկրյա զբոսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական մի շարք երկրներից: Մի քանի տարի շարունակ օտարերկրյա այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014-ին այդ աճը դանդաղել էր մինչև 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է: 2016-ին զբոսաշրջիկների թվի նվազում էր դիտարկվել՝ կապված Ապրիլյան պատերազմի հետ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |