Բաչկով. «Մարզիչս իմ մրցակցի մասին ասաց՝ նվագիր դուդուկդ և թող նա պարի»![]() 26 հունիսի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշում է, որ վաղուց էր ձգտում հաղթանակի: Խարկովում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է չեմպիոն։ Եզրափակչում մենամարտի մասին խոսելին՝ բռնցքամարտիկն ասել է. «Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր անցնում: Սակայն, երկրորդ և երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը և հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի և նրա մարզչական շտաբի արձագանքից էր երևում, բայց ես, մինչև վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում: Հարցին, թե անհաջող առաջին ռաունդից հետո մարզիչներն ի՞նչ ասեց նրան, Բաչկովը պատասնախել է. «Դավիթ Թորոսյանն անհրաժեշտ ճշգրտումներն արեց և նաև ասաց. «Նա քոնն է: Նվագիր դուդուկդ և նա թող պարի»: Ինչպես կարող էի պարտվել նման խոսքերից հետո (ծիծաղում է): Իմ բոլոր հաղթանակները ես միշտ նվիրում եմ հայ ազգին», - մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Նա հավելել է. «Առաջնության բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, և ես հատուկ որևէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն, Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրավաց»: «Անկեղծ ասած, ինքս էլ մինչև վերջ չեմ գիտակցում` ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ` մարզիչների հետ կատարած մեծ և քրտնաջան աշխատանքի արդյունքն է», - ասել է Բաչկովը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |