Անժամկետ բուժօգնություն՝ ապրիլին առաջնագծում զոհված զինվորների ընտանիքներին27 հունիսի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ 2016-ի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ առաջնագծում զոհված զինառայողների ծնողներին տրամադրվել են սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրեր: Ծրագրի առաջին փուլով բժշկական կենտրոնում սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 25 զոհված զինծառայողի ծնողներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը ծնողներին կենտրոնի կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերելն է: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հավաստագիր կստանան զոհված 75 զինծառայողի ծնողներ: Հետազոտություններից հետո, ըստ անհրաժեշտության, ծնողներին կտրամադրվի համապատասխան բուժօգնություն՝ ընդհուպ կկատարվեն վիրահատական միջամտություններ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Ծրագրի մեկնարկի շրջանակում բժշկական կենտրոնում կազմակերպվել է նաև հուշ-ցերեկույթ, որին զոհված զինծառայողների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձիք: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ընդգծելով բժշկական կենտրոնի դերը առողջապահության ոլորտում և զինծառայողների ընտանիքների ու ազատամարտիկների հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը, շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնին նախաձեռնության համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |