ԵՄ-ն Թուրքիայից 5 անգամ ավելի շատ փախստական է ընդունել, քան պարտավոր էր![]() 27 հունիսի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրները 5 անգամ ավելի շատ սիրիացի փախստական են ընդունել Թուրքիայից, քան դա ի սկզբանե նախատեսված էր փախստականների վերաբերյալ համաձայնագրով, որը կնքվել է Թուրքիայի կառավարության հետ Անկարայում: Այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի հրապարակած նոր տվյալները: 2016 թվականի մարտին թուրքական կառավարության հետ կնքված համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց ի վեր հունական կղզիներով անօրինական ճանապարհով ԵՄ երկրներ տեղափոխված 1210 փախստական հետ է արտաքսվել Թուրքիա, հաղորդում է Deutsche Welle-ն Bild թերթին հղումով: Նույն ժամանակահատվածում ԵՄ-ն Թուրքիայից ընդունել է 6254 սիրիացի, որոնց տեղաբաշխել են 15 պետությունում: Արդյունքում, նրանցից 2270-ը հաստատվել է Գերմանիայում: Ստացվում է, որ մեկ արտաքսված փախստականի փոխարեն ԵՄ է գնացել 5-ը, սա այն դեպքում, որ ըստ Անկարայի հետ ունեցած համաձայնագրի, հարաբերակցությունը պետք է լիներ «մեկը մեկին»: Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի գարնանից՝ վերաճելով լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից: Կարդացեք նաև՝ ԵՄ-ն €3 մլն կհատկացնի ՀՀ-ին Սիրիայից փախստականների համար Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |