Ծաղկաձորի EPIC ռոք փառատոնը՝ ԱՊՀ երաժշտական իրադարձությունների թոփ 5-ում![]() 27 հունիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը կազմել է 2017-ի ամառային սոզոնի ԱՊՀ երկրների և Վրաստանի բաց երկնքի տակ (Open air) կազմակերպվող ամենահայտնի երաժշտական փառատոնների վարկանիշը: Առաջին հնգյակի մեջ են ներառվել Վրաստանի GEM Fest-ը (Անակլիա), Rock for Bobrov (Մինսկ), «Տապ» (Բաքու), FourЭ (Ալմաթի) և Ծաղկաձորի EPIC Rock Fest Armenia փառատոնները: Վարկանիշը կազմված է փառատոնների կազմակերպիչների կողմից տրամադրված տվյալների արդյունքներով: Օգոստոսի 12-ին և 13-ին Հայաստանում տեղի կունենա EPIC միջազգային ռոք փառատոնը, որը կանցնի Ծաղկաձորում: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան հայտնի հայկական Dogma, Vostan Hayots, Vordan Karmir, Empyray, Rozen Tal, Nemra, Vishup, Black Marrows խմբերը և այլոք: Փառատոնին մասնակցության համար տոմսերը հասանելի են միջոցառման ֆեյսբուքյան էջում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |