«Գրքի բանկ» ծրագիրը մեկնարկել է

«Գրքի բանկ» ծրագիրը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվել է «Գրքի բանկ» ծրագիրը:

Համաձայն գաղափարի՝ բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր: Նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ:

Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին։

Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանն ուշադրություն սևեռելուն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---