Երևանում 3 նոր տրանսպորտային հանգույց կկառուցվի27 հունիսի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում կձևավորվի երեք նոր տրանսպորտային հանգույց՝ կենտրոնի բեռնվածությունը թեթևացնելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում բյուջետային հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Իր խոսքերով, հանգույցները կձևավորվեն Գարեգին Նժդեհ-Արշակունյաց, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց ու Իսակով-Լենինգրադյան հատվածներում, գրում է Yerkir.am-ը: Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումը նախատեսում էր վերգետնյա ճանապարհի կառուցում, սակայն տարբերակը չի ընդունվել: Երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցներին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, ինչը նպատակ ունի բեռնաթափել վերը նշված փողոցների ծանրաբեռնվածությունը: Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհը, փոխքաղաքապետի խոսքով, ևս կթեթևացնի նշված փողոցների բեռնվածությունը: Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ` մինչև 2022 թվականը: Կարդացեք նաև. Արշակունյաց պողոտայի տակ առաջարկվում է ստորգետնյա ճանապարհ կառուցել Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |