Քեթի Փերին ու հարավկորեական բենդի 7 մեներգիչը՝ համացանցի ամենաազդեցիկ մարդիկ![]() 27 հունիսի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Time ամսագրի կազմած «Համացանցի 25 ամենաազդեցիկ մարդկանց» ամենամյա վարկանիշում 2017-ին տասը երաժիշտ է ընդգրկվել՝ Քեթի Փերին, Chance the Rapper-ը, Ռիհաննան ու հարավկորեական BTS բենդի 7 մեներգիչը: Քեթի Փերին, ի դեպ, դարձել է առաջին օգտատերը, որն ավելի քան 100 մլն հետևորդ է հավաքել Twitter-ում: BTS խումբը ցանկում ընդգրկվել է ամբողջ կազմով տարբեր ինտերնետ-պլատֆորմաներում իր երաժշտությունը հաջողությամբ տարածելու համար, գրում է Lenta.ru-ն: Ռիհաննան առանձնացել է նրանով, որ սոցցանցերում իր էջերի միջոցով ակտիվ շփվում է երկրպագուների հետ ու պատասխանում իրեն չհավանողներին: Հիփ-հոփ կատարող Chance the Rapper-ը նույնպես հայտնվել է ցանկում իր երաժշտությունն առաջ տանելու համար՝ նրա Coloring Book ալբոմը դարձել է առաջինը, որը տարածվել է միայն ինտերնտ-սթրիմինգի միջոցով ու ներառվել Billboard 200-ի չարթերում: Վարկանիշում ընդգրկվել է նաև բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակը: Հունիսի 13-ին Forbes Woman-ի ռուսական խմբագրությունը Ռոուլինգին անվանել էր աշխարհի ամենահարուստ գրողը: Մինչև այդ ամերիկյան Forbes-ը հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը, որը գլխավորել էր Դիդդի կեղծանվամբ հայտնի ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |