Կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար միջազգային մրցույթ է հայտարարվելու![]() 28 հունիսի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 27-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ III շարքի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված տպարանների մասնակցությամբ: Նիստը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ, Հայաստանում կներդրվեն նոր՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներ: Այս առթիվ PanARMENAIN.Net-ը զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանի հետ, որը պատմել է նոր դրամների առավելությունների մասին, ինչպես նաև՝ թե ինչու են դրանք ավելի դիմացկուն մաշվածության նկատմամբ: Մանրամասները կարդացեք այստեղ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |