Ազատ ոճային Զուրաբյանը` երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր28 հունիսի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունիսի 27-ին գորգ են մտել 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը զիջել է ՌԴ-ն նեկայացնող Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին (3:13): Այնուհետև ռուս ըմբիշը հասել է եզրափակիչ և Զուրաբյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարել է բրոնզի համար: Սկզբում նա հաղթել է Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կոյկային (10:0), իսկ որոշիչ գոտեմարտում հաղթել է թուրք Էնգին Չեթինին (11:4), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Եզրափակչում ռուս ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Շախին Մուխտարովին (5:1): Երկրորդ բրոնզե մեդալը բաժին է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Հորստ Լեգրին: Մեր մյուս ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ) չի հաջողվել մեդալ նվաճել: Հունիսի 28-ին գորգ կմտնեն Արսեն Հարությունյանը (55 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ): Կարդացեք նաև՝ՀՀ աթլետները 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել թիմային ԵԱ 3-րդ լիգայում Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |