ՊՆ ղեկավարը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը ներկայացրել է մտավորականներին28 հունիսի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, պայմաններին և առավելություններին: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրերի ներդրման վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։ Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Կարդացեք նաև՝ Երիտ. կազմակերպությունները ծանոթացել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |