Դեսպան. ՀՀ-ն հուսով է լքել ԱՄՆ-ի՝ վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկը28 հունիսի 2017 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանը հուսով է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանը ներմուծվող ապրանքների համար պարտադիր ստուգման ենթակա երկրների ցանկից հանելու վերաբերյալհամաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հաղորդում է Sputnik-ը: «Մենք իրավական հարթակում գտնվող մի քանի համաձայնագիր ունենք՝ կրկնակի հարկման բացառման և Հայաստանը վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկից հանելու վերաբերյալ, և մենք ուզում ենք ստորագրել դրանք»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նշել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիրաների սեկտորը Հայաստանում բարեհաջող զարգանում է: «Մենք ուզում ենք մինչև [ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև] հաջորդ հանդիպումը շրջանակային համաձայնագիր նախապատրաստել: Մենք հարցը քննարկել ենք ամերիկացիների հետ և աշխատում ենք դրա վրա: Հոկտեմբերին մենք կմիանանք ԱՄՆ-ՀՀ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը, և այս համաձայնագիրն օրակարգում կլինի»,- հավելել է դեսպանը: 2015-ի սեպտեմբերին Վաշինգտոնն ու Երևանն առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որը պետք է օգնի կողմերին որոշել այն ոլորտները, որոնք նպաստում են փոխադարձ առևտրի ու ներդրումների զարգացմանը: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատմամբ, 2015-ին ԱՄՆ-ից ՀՀ էքսպորտը կազմել է $43.6 մլն, իսկ իմպորտը՝ $42.6 մլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |