Առաջիկա զորակոչից սկսած նորակոչիկներին թույլ չի տրվելու տնից սնունդ բերել հավաքակայան28 հունիսի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին մեկնարկելու է ամառային զորակոչը, որի ընթացքում կկիրառվեն մի շարք կարևոր նորամուծություններ։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին ասուլիսում հիշեցրեց, որ նախորդ զորակոչից սկսած նորակոչիկները հանդերձավորվում էին անմիջապես կենտրոնական հավաքակայանում։ Ամառային այս զորակոչից սկսած նրանք կենտրոնակայանում անմիջապես կանցնեն բանակային սննդի։ «Դա նշանակում է, որ տանից հետները սնունդ բերելու կարիք այլևս չի լինի։ Դա նաև թույլ չի տրվելու, որովհետև եղանակային պայմանների հետ կապված տնական սնունդը կարող է նաև առողջական խնդիրներ առաջացնել։ Բնականաբար, նորակոչիկները մինչև զորամաս ճանապարհի համար ևս սնունդ կստանան»,- հավելեց նախարարը։ Սարգսյանը նշեց, որ զորակոչին ընդառաջ անցկացվել է միջգերատեսչական զորակոչային հանձնաժողովի նիստ, տրվել են հանձնարարականներ նախազորակոչային կցագրման, զորակոչիկներին իրազեկման եւ նրանց ներկայացումն ապահովելու համար։ «Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք կարիք ունեն համակարգային լուծման ու վերլուծության։ Սեպտեմբեր-հոկտեմբերին հանրությանը իրազեկելու ենք զինկոմիսարիատների ընդհանուր ծառայության համակարգի լրջագույն բարեփոխումների ծրագրի մասին, որն ուղիղ կապ ունի զորակոչի կազմակերպման գործընթացի ու արդյունավետության հետ։ ՊՆ համար չափազանց կարեւոր է զորակոչի արդար ու արդյունավետ անցկացումը։ Պետք է խնդրեմ մեր հասարակությանը շատ հետևողական լինել զորակոչի խնդիրների հասարակական վերահսկողության նկատմամբ։ Եթե հայտնի են դեպքեր զորակոչում արդարության սկզբունքների խախտման, մենք շնորհակալ կլինենք նման իրազեկման համար նաև 1-28 թեժ գծի միջոցով։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նախորոշման գործընթացը վիճակահանության միջոցով անցնի առավելագույնս արդար և թափանցիկ»,- հավելեց պաշտպանության նախարարը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |