Ագրամունտին հեռացրել են ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից

Ագրամունտին հեռացրել են ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունիսի 28-ին տեղի է ունեցել ԵԺԿ քաղաքական խմբի նիստ, որի արդյունքում Պեդրո Ագրամունտին հեռացրել են խմբից: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հաստատել է այս տեղեկությունը, հաղորդում է Aravot.am-ը:

«ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում կայացվեց հեռացնել Պեդրո Ագրամունտին քաղաքական խմբից: Ձայները բաշխվել են 30 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ»,- մանրամասնել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ ադրբեջանական լոբբին աշխատել է Ագրամունտի օգտին:

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, ԵԽԽՎ նիստում ընդունվել է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը:

154 կողմ 30 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունվել, որը հնարավորություն կտա հեռացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին նախագահի պաշտոնից:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---