Ադրբեջանական ավիաընկերությունը սպառնացել է լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանում AZAL ավիաընկերության ներկայացուցիչ Ռահիբ Իսաևը սպառնացել է լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը, նշելով, որ այդ կերակրատեսակը ոտնահարում է ադրբեջանցիների ազգային զգացմունքները։ Այդ տեղեկությունը հայտնվել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում։ Վերջին օրերին սոցցանցերում տեսանյութ է պտտվում, թե ինչ իրարանցում է ստեղծել «Աէրոֆլոտով» Բաքու մեկնող ուղևորների շրջանում նրանց առաջարկված հայկական ձևով պատրաստված հնդկահավը։ Իսաևի խոսքով, ցանկացած ավիաընկերություն պետք է հաշվի առնի իր հաճախորդնրի ցանկությունները, և Մոսկվա–Բաքու չվերթի ուղևորներին «հայկական ձևով հնդկահավ» առաջարկելը սխալ էր։ Նա խոստացել է դիմել «Աէրոֆլոտ»` այդ սխալն ուղղելու խնդրանքով, գրում է Նովոստի Արմենիան: Ինչպես նշվում է «Աէրոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական կայքում, ավիաընկերության էկոնոմ կարգի ուղևորների կերակրացանկը մշակել է «Աէրոմար» ընկերության շեֆ խոհարար Թիերի Մոնը, ով բիզնես–ավիացիայում աշխատանքային հսկայական միջազգային փորձ ունի։ Կախված ուղղությունից, թռիչքի ժամից և տևողությունից` «Աէրոֆլոտի» չվերթերի ուղևորներին առաջարկվում են նախաճաշ, ճաշ կամ նախուտեստներ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |