Նախարար. Պաշտոնյաների 48 որդիներից 16-ն ազատվել են ծառայությունից28 հունիսի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հասարակական կազմակերպություններից մեկը հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը՝ հայտնի պաշտոնյաների որդիների՝ ծառայած լինել-չլինելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «48 հոգի էր ցուցակում: Հարցումը գրագետ էր կազմված, իրավունք չունեինք չպատասխանել: 48-ից 26-ը ծառայել է, 2 հոգին ՀՀ քաղաքացիություն չունի: Մեկը պահեստազորի բժշկական սպա է. նա ակտիվ ծառայություն չի անցել: 6-ը տարկետման իրավունք ունի, 16-ն ազատված է ծառայությունից»,-հայտնել է Սարգսյանը: Նա հավելել է. «Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է»: Ասուլիսին Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին մեկնարկելու է ամառային զորակոչը, որի ընթացքում կկիրառվեն մի շարք կարևոր նորամուծություններ։ Նախարարը հիշեցրեց, որնախորդ զորակոչից սկսած նորակոչիկները հանդերձավորվում էին անմիջապես կենտրոնական հավաքակայանում։ Ամառային այս զորակոչից սկսած նրանք կենտրոնակայանում անմիջապես կանցնեն բանակային սննդի։ «Դա նշանակում է, որ տանից հետները սնունդ բերելու կարիք այլևս չի լինի։ Դա նաև թույլ չի տրվելու, որովհետև եղանակային պայմանների հետ կապված տնական սնունդը կարող է նաև առողջական խնդիրներ առաջացնել։ Բնականաբար, նորակոչիկները մինչև զորամաս ճանապարհի համար ևս սնունդ կստանան»,- հավելեց նախարարը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |