Հնգյակից երկու աղջկա վիճակը լավ է. Նրանք շուտով դուրս կգրվեն![]() 28 հունիսի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հնգյակից ողջ մնացած երկու աղջկա վիճակը լավ է, նրանք շուտով դուրս են գրվելու: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը: «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող աղջիկը լավ է, նա 1 կգ, 700 գրամ է կշռում: Մոտ 10 օրից դուրս է գրվելու: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը մի քիչ ավելի ուշ դուրս կգրվի, քանի որ քաշը մյուս աղջկանից պակաս է, բայց նա նույնպես լավ է», - ասաց Մազմանյանը: Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։ Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |