ԱԺ-ն 2016-ին 4.7 մլրդ դրամ է ծախսել. 74.1%-ը վճարված աշխատավարձերն են28 հունիսի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - 2016-ին Ազգային Ժողովին պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն 473.000 դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն 932.000 դրամ: 22 մլն 500 դրամ վերադարձվել է պետական բյուջե: Այս տվյալները հրապարակել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ԱԺ եկամուտների և ծախսերի կատարողականը: Նրա խոսքով, կատարողականը կազմել է 99.7 տոկոս: Նա մանրամասնել է. «Առաջինը՝ ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանման ծրագիրն է, որով ծախսվել է 4 մլրդ 489 մլն 983.000 դրամ, որից 3 մլրդ 325 մլն դրամը կամ 74.1 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը: Կոմունալ ծառայությունների, գործողումների, ներկայացուցչական, տրանսպորտային ծախսերը կազմել են 1 մլրդ 164 մլն դրամ»: Երկրորդ ծրագիրը միջազգային կառույցների անդամակցության վճարներն են, որը կազմում է 192.5 մլն է: 2016-ին իրականացվել է վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագիր՝ արժեքը կազմել է 82 մլն դրամ: Պետական աշխատողների և ծառայողների սոցիալական փաթեթով ապահովելու ծրագրով ծախսվել է 41 մլն դրամ, ծրագիրն ունի 592 շահառու: ԱԺ աշխատակազմի վերապատրաստման ծրագրով ծախսվել է 240.000 դրամ, վերապատրաստվել է 25 մասնագետ: Անդրադառնալով կատարված աշխատանքներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ վերանորոգվել է ԱԺ վարչական շենքը, փոխվել են պատուհանների մի մասը, տնտեսական մասնաշենքը, պոմպակայանն է թարմացվել, ավտոտնտեսության շենքում են կատարվել որոշակի աշխատանքներ, թարմացվել են ջրամատակարարման ու կոյուղատար համակարգի որոշ հատվածներ: ԱԺ աշխատակազմի խիստ ուռճացված լինելու մասին բազմիցս բարձրաձայնվել է: ԱԺ նախագահի օգնականներն ու խորհրդականները, պատգամավորի օգնականներն ու փորձագետները մոտ 800 հոգի են կազմում: Տեղեկություններ կան, որ ԱԺ աշխատակազմը զգալիորեն կրճատվելու է: Կարդացեք նաև՝ Խնայողություն, թե գործազրկության աճ. Որն է Հայաստանի «անօգուտ» աշխատուժը Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |