«Ճկույթիկի» հեղինակը Հայաստանում է. Հայկական անձնագիր է ստանալու28 հունիսի 2017 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երգիչ և երգահան Մարթեն Յորգանցն այս օրերին Հայաստանում է: Նա այստեղ է մնալու մինչև հուլիսի 9-ը: Հունիսի 28-ին Յորգանցը հայտնել է լրագրողներին, որ այս անգամ եկել է՝ պարզապես Հայաստանում շրջելու ու տեսարժան վայրերը տեսնելու: «Մինչև հիմա որքան եկել եմ, համերգների համար է եղել: Այս անգամ ցանկացա այցելել Հայաստանի գեղեցիկ վայրերը, օրինակ՝ Տաթև: Ցանկանում եմ ծանոթանալ Հայաստանին: Այս նպատակով եմ եկել, բայց 4 օր է այստեղ եմ, և դժբախտաբար, որևէ բան տեսնելու ժամանակ չեմ ունեցել (ծիծաղում է): Հաջորդ շաբաթվանից անպայման պետք է սկսեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ առիթն օգտագործելու է հայկական անձնագիր ստանալու համար. այն իրեն հանձնվելու է երկուշաբթի՝ հուլիսի 3-ին: Ըստ երգահանի՝ ինքը հայտնի է դարձել, որպես մանկական երգեր գրող, և երեխաներին նվիրված իր ստեղծագործությունները հաջողություն են վայելում, քանի որ դրանք պարզ են: «Պարզ երգեր են, պարզ բառեր են, երեխաներին հասկանալի երաժշտություններ: Չեմ ուզում բարդ երգեր գրել, մանավանդ երեխաների համար: Եվ երևի մի փոքր էլ բախտի հարցն էր. ճիշտ ժամանակին եմ եկել Հայաստան՝ 1988-89 թթ., երկրաշարժից հետո: Երեխաների ժպիտը տեսնելով մանկական երգեր գրելու ցանկություն առաջացավ: Մինչև այդ ես երբեք երեխաների համար երգ չէի գրել: Եվ այդպես երգահանի իմ կերպարը փոխվեց. եղավ «Ճկույթիկը»: Հարազատներս մինչև հիմա ինձ ճկույթիկ են կոչում: Հիմա «Ճկույթիկին» հավասար այլ երգ պետք է գրենք»,- ասել է նա, գրում է Armtimes.com-ը: Յորգանցը պատմել է, որ այդ երգը գրել է շատ կարճ ժամանակում, սակայն հաջողությունը երկարատև է, և հուսով է, որ կշարունակվի: «Բառերը գտա գրքի մեջ, ավելացրեցի «ճկույթիկ, ճկույթիկ, իմ մատիկն է այս», և մեղեդին ստեղծվեց 4 րոպեի ընթացքում: Հուսով եմ՝ մյուս սերունդները կշարունակեն լսել երգը»,- ասել նա: Մարթեն Յորգանցը ծնվել է Ստամբուլում 1946-ին: ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր է։ Սովորել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել երգի պատճառով։ Իր երգերի հեղինակը ինքն է, ունի ավելի քան 30 մանկական երգ:Ճանաչվել է Եվրոպայում լավագույն հայ փոփ երգիչ։ Նրա երգացանկում ընդգրկված են հայկական, իտալական և ֆրանսիական երգեր։ Յորգանցի երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալական և ֆրանսիական երգեր։ Թողարկել է 24 ձայնասկավառակ։ 1976 թվականին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում բացել է Cappadocia ռեստորանը: 1980 թվականին Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում բացել է երկրորդ ռեստորանը, որտեղ հաճախ ելույթներ է ունեցել։ Այժմ այն փակ է։ Սպիտակի երկրաշարժից հետո հադես է եկել «100 երգ հայ երեխաների համար» նախագծով։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |