Գլխավոր դատախազը մեկնաբանել է SAS-ի ժողովի գործը կարճելու հավանականությունը29 հունիսի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ SAS-ի ժողովի աղմկահարույց գործը կարող է կարճվել՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով: Գործն ավելի քան երկու ամիս ի վեր քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), ու մինչև հիմա գործով մեղադրյալներ չկան: «Ես գիտե՞ք երբ կբացառեի: Երբ որ արդեն որոշում լիներ: Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացառում», - ասել է Դավթյանը, մեջբերում է «Ազատությունը» ռադիոկայանը: Խորհրդարանական ընտրություններից հետո Hayastan 24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել SAS-ի սեթականատեր Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ապահովել է մոտ 12 հազար ձայն: «Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ ՀՔԾ-ն չի տրամադրում՝ նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով: Գլխավոր դատախազը նույնպես շատ չի ծավալվել. հարցին, թե արդյոք իրականացվել է Արամ Սարգսյանի ձայնը նույնականացնելու փորձաքննություն, Դավթյանը պատասխանել է. «Քանի որ հիմա նախաքննության փուլում է գտնվում քրեական գործը, դրանով ձեռք բերված տվյալներ, բնականաբար... Արտակի եղբայր, մյուս փաստարկներ, հակափաստարկներ... ճիշտ չի լինի, որ հրապարակեմ, որովհետև դա օրենքով սահմանված արգելք է»: Հարցին, թե ինչպես է, որ մինչև հիմա գործով որևէ մեղադրյալ չկա, չէ՞ որ ժողովին, լրատվամիջոցների պնդմամբ, երկու հարյուրից մարդ էր մասնակցել, Գլխավոր դատախազն արձագանքել է. «Գիտե՞ք իմ պատասխանը տալը ինչով ա վատ: Բոլորս լսել ենք, չէ՞, որոշակի խոսակցություններ: Եթե ես հիմա փորձեմ այդ հրապարակած սպառնալիքներին տամ իրավական գնահատականներ, դա ողջամտորեն կդիտվի որպես ներազդեցություն վարույթն իրականացնող քննիչի, այդ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ»: Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ հետևում են աղմկահարույց գործերին, հետամուտ են լինելու ոչ պատշաճ քննության յուրաքանչյուր դեպքի: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |