Արայիկ Խանդոյանին ծեծելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել![]() 29 հունիսի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղային հարկում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին ծեծելու հարցով նրա պաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: «2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում քաղբանտարկյալ Արայիկ Եզնիկի Խանդոյանը ենթարկվել է խոշտանգման և ծեծի: Նա ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Խանդոյանին ծեծել և խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ»,- ասված է հաղորդման մեջ: Պաշտպանները գլխավոր դատախազից և Հատուկ քննչական ծառայությունից պահանջել են անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկություն: Արայիկ Խանդոյանը մեղադրվում է 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում): Կարդացեք նաև՝«Սասնա ծռերի» անդամներին ծեծելու ահազանգերով ՄԻՊ-ն այցելում է ՔԿՀ-ներ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |