Շոտլանդիայի խորհրդարանում Խոջալուի դեպքերը միակողմանի ներկայացնող բանաձև է շրջանառվում29 հունիսի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հունիսի 29-ին Շոտլանդիայի Կառավարության արտաքին հարաբերությունների և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին է ներկայացրել մեր մտահագությունն առ այն, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է Խոջալուի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձև է շրջանառվում: Մարուքյանը նշել է, որ դրանում անաչառ կերպով արտացոլված չէ Արցախյան հակամարտության խնդրի էությունը և դա միակողմանի, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է։ Նախարարը հավաստիացրել է, որ նման բանաձևերի նախագծերը որևէ կերպ չեն արտացոլում Շոտլանդիայի կառավարության տեսակետները, և շոտլանդական օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր պատգամավոր կարող է նմանատիպ նախագծով հանդես գալ, որն անգամ քննարկման չի դրվում։ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաև, որ Ադրբեջանը նմանատիպ տեղեկությունները «վաճառում» է իր բնակչությանը՝ ներքին շահարկման նպատակներով։ ԼՀԿ լրատվական ծառայության հաղորդմամբ, Մարուքյանն առաջարկել է համագործակցություն Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում, որի արդյունքում կկարողանանք լրացնել հայկական հարցերի վերաբերյալ տեղեկատվական բացը և կանխել ադրբեջանական միակողմանի և իրականությանը չհամապատասխանող նախաձեռնությունները։ Մարուքյանը բրիտանական Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ քաղաքական առաջնորդների ծրագրով հունիսի 24-ից գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ տարատեսակ հանդիպումներ է ունենում կառավարության անդամների, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |