ԱԳ փոխնախարար. Ինչպե՞ս առաջ գնալ բանակցություններում, երբ կրակում են![]() 29 հունիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Երբ կրակում են, երբ սադրանքներ են կազմակերպում, ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ առաջ գնալ: Հունիսի 29-ին լրագրողների հետ զրույցում նման հարցադրում է արել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրով բանակցային գործընթացի ու առաջիկա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցերին: «Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե այդ մթնոլորտը չկա, չի կարող բանակցային գործընթացում լինել առաջընթաց»,- ասել է նա՝ հավելելով, որ «մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդրային քայլերին», մեջբերում է Panorama.am-ը: Փոխնախարարը նշել է, որ պատահական չեն անընդհատ հնչող հայտարարությունները, որ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ստանձնած պարտավորությունները Ադրբեջանը պետք է կյանքի կոչի: Շավարշ Քոչարյանն այն օրերին Ազգային ժողովի անդամներին էր ներկայացնում նախարարության՝ նախորդ տարվա կատարողականը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |