Աթեշյանի բոլոր լիազորությունները դադարեցվել են![]() 29 հունիսի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները դադարեցվել են: Ինչպես հայտնում է Պոլսո պատրիարքարանը, համապատասխան որոշում է ընդունվել Եկեղեցական ընդհանուր համագումարի ժողովի ընթացքում: Որոշումն ընդունվել է 22 կողմ, 2 դեմ ու 1 ձեռնպահ քվեներով: 2017-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: 2017-ի մայիսի 24-ին Աթեշյանը հրաժարական էր ներկայացրել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |