Փաշինյան. Խանդոյանին և Կյուրեղյանին բռնության ենթարկելու փաստը պաշտոնապես արձանագրված է![]() 29 հունիսի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ Կյուրեղյանին և Արայիկ Խանդոյանին այցելելու: Փաշինյանը տեղեկացվել է, որ Ավան և Նոր Նորքի դատարանում նրանց հանդեպ բռնության վերաբերյալ արձանագրում է կատարվել ՔԿՀ-ի մատյանում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում: ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ես ստացել եմ պաշտոնական հաստատում՝ Կյուրեղյանի և Խանդոյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ: Հիմնարկի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նրանց մարմինների վրա բոլոր վնասվածքերը արձանագրվել են, այդ վնասվածքների մասին արձանագրությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն և նախաքննությունն իրականացնող մարմնին: Ենթադրվում է, որ դատարանը նույնպես դրա մասին կտեղեկանա: Այսինքն՝ բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրված է, և գործին ընթացք է տրված»,- ասել է Փաշինյանը: Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանում՝ նկուղային հարկում, ծեծի է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. աչքերի տակ սևացած է, կան նաև այլ կապտուկներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ պաշտպան Արա Ղարագյոզյանը ավելի ուշ տեսակցել է Արայիկ Խանդոյանին: «Արայիկ Խանդոյանին հասցված վնասվածքները՝ վնասել են աջ աչքի շրջակայկքը, հարվածներ են հասցրել գլխին, հարվածներ են հասցրել երիկամներին;երկու ոտքերի վրա առկա են արյունազեղման հետքեր և կապտուկներ»,- գրել է Պապիկյանը: Կարդացեք նաև՝ Արայիկ Խանդոյանին ծեծելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |