Նախարար. Ծիրանի գինը շուկան է որոշում![]() 29 հունիսի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծիրանի մթերման գնին, մասնավորապես, գյուղացիների բողոքին՝ ասել է, որ շուկայական հարաբերություններ են, շուկան է որոշում ապրանքի գինը: «Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա որևէ օրենքի հստակ խախտում»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Հարցին, թե արդյոք ճիշտ են այն հրապարակումները, որ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նախարարը նշել է, որ դրա համար կա հակամրցակցային կոմիտե, որին կարող են դիմել: «Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ գինը կնվազեր»,- ընդգծել է Առաքելյանը: Հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը: Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |