Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու քննադատության մասին. Աղմուկը մի քիչ շատ է եղել29 հունիսի 2017 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբամելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու` Հայաստանի ընտրական գործընթացներին վերաբերվող վերջերս արած հայտարարությունները, ասել է, որ գործընկերների ցանկացած առաջարկություն, քննարկման ենթակա է, գրում է Aravot.am-ը: «Մեր բոլոր համակարգերը կարիք ունեն բարեփոխումների, այդ թվում նաեւ ընտրական: Մի քիչ շատ է եղել աղմուկն այդ ամենի շուրջ, բայց մեր գործընկերների ցանկացած առաջարկություն, քննարկման ենթակա է, մանավանդ եթե դրանք բխում են մեր շահերից», - խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է Քոչարյանը՝ պատասխանելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել: Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ: «Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար: Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն», - ասել էր Սվիտալսկին: Կարդացեք նաև՝ Սվիտալսկի VS ՀՀ իշխանություններ. Ընտրությունների մասին բանավեճը՝ մեջբերումներով Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |