Գրավոր խիստ նկատողություն՝ հաշմանդամություն ունեցող երեխային երթուղի բարձրացնելուն խոչընդոտած վարորդին29 հունիսի 2017 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Երևանի 12 համարի երթուղին սպասարկող երթուղայինի վարորդը, որը խոչընդոտել էր հաշմանդամություն ունեցող երեխայի՝ երթուղային նստելուն, գրավոր խիստ նկատողություն է ստացել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: «Նույն օրը՝ հունիսի 28-ին, դեպքի մասով տեղեկատվությունը փոխանցել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին: Վերջինս 12 համարի երթուղին սպասարկող մասնավոր ընկերության սեփականատերի ու երթուղայինի վարորդի հետ հանդիպմանն է ուղարկել վարչության ներկայացուցիչներին: Հանդիպումը տեղի է ունեցել, և իհարկե, այդ վարորդը որևէ արդարացում չի կարողացել ներկայացնել: Սեփականատերը նրան գրավոր խիստ նկատողություն է հայտարարել, քանի որ նա քաղաքացիների նկատմամբ ոչ նորմալ վարքագիծ է դրսևորել: Եթե նման դեպք կրկնվի՝ նա կազատվի աշխատանքից», - ասաց Գևորգյանը: Հունիսի 28-ին Երևանի 12 համարի երթուղին սպասարկող երթուղային չի կարողացել բարձրանալ մի քաղաքացի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա համար նախատեսված սայլակի հետ: «Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել. «Կարողա էս ձեր համար բեռնատար ա», - գրել է Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |