Ոստիկանապետը «Սասնա ծռերի» փաստաբանի դեմ հայց է ներկայացրել

Ոստիկանապետը «Սասնա ծռերի» փաստաբանի դեմ հայց է ներկայացրել

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու «Սասնա ծռերի» փաստաբաններից Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ կիրառելու համարժեք կարգապահական ներգործության միջոց:

Ոստիկանության համաձայն՝ հունիսի 28-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահ մարմնի հասցեին արել էր անհարգալից արտահայտություններ:

Ոստիկանությունը գտնում է, որ փաստաբանը խախտել է փաստաբանների վարքագծի կանոնակարգի 2.2.3 կետի պահանջը, համաձայն որի մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---