Հռոմի պապը եկեղեցուն միասեռականներից ներողություն խնդրելու կոչ է արել![]() 30 հունիսի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ քրիստոնյաներն ու Հռոմի Կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրեն միասեռականներից սեռական փոքրամասնությունների հանդեպ նախկինում դրսևորած վերաբերմունքի համար, հաղորդում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ միասեռականները չպետք է խտրականության զոհ դառնան, նրանց պետք է հարգել: «Եթե դա [միասեռականությունը,- խմբ.] մարդու վիճակ է, բայց նա բարի կամք ունի և փնտրում է Աստծուն, մենք ո՞վ ենք, որ դատենք»,- նշել է պապը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավելի վաղ դիմել է տարբեր կրոնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը «Աստծո անվան տակ» կատարվող բռնության ցանկացած դրսևորման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |