Թուրք զինվորականները անցել են Իրաքի սահմանը18 դեկտեմբերի 2007 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Մոտ 300 թուրք զինվորականներ անցել են Իրաքի սահմանը եւ առաջացել են մի քանի կիլոմետր սահմանամերձ լեռնային շրջանում: Այդ մասին ասում է Իրաքի քրդերի ներկայացուցիչը: Անկարան դեռեւս պաշտոնապես չի հաստատում այդ հաղորդագրությունը: Սակայն բարձրաստիճան թուրք զինվորականը, ով խնդրել է չնշել իր անունը, հաստատել է Իրաքի տարածքում Քրդստանի Աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախման փաստը:Զոհերի մասին տեղեկատվություն չկա: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեքշաբթի եղել է Իրաքի հյուսիսում` Կիրկուկ քաղաքում: Ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով, նա փորձում է համոզել Իրաքի առաջնորդներին քաղաքական հաշտության հասնել: «Կիրկուկը կարեւոր կետ է Իրաքի ապագայի համար, ժողովրդավարական Իրաքի համար»,- հայտարարել է Ռայսը տեղացի առաջնորդների հետ զրույցում: Պետքարտուղարի Իրաքի հարցով խորհրդական Դեւիդ Սաթերֆիլդը հավելել է, որ չնայած, որ Կիրկուկը հաճախ դիտարկում են որպես ապագայի պոտենցիալ թեժ կետ, փակուղուց կա ելք: Քրդերը ցանկանում են նավթով հարուստ շրջանը ինքնավարություն դարձնել` Կիրկուկ մայրաքաղաքով: Նման տարբերակը բացարձակապես շահավետ չէ այնտեղ ապրող արաբների (ընդ որում, ինչպես սունիներին, այնպես էլ շիաներին), այնպես էլ թուրքմենների համար: Շրջանի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով տարվա վերջում: Սակայն քվեարկությունը հետաձգվել է: Կիրկուկ այցելությունից հետո Ռայսը այցելել է Բաղդադ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |