ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում հայազգի տղամարդու են ձերբակալել՝ ահաբեկչություն կանխելով![]() 30 հունիսի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հունիսի 29-ին փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել Փարիզի արվարձան Կրետեյի մզկիթի շրջակայքում հավաքված մարդկանց: Այդ մասին հաղորդել է ոստիկանության տեղի բաժանմունքը: Միջադեպի արդյուքնում տուժողներ չկան, քանի որ մեքենան չի կարողացել հաղթահարել աղոթարանի շրջակայքի արգելապատնեշը: Le Parisien թերթի տվյալով, 43-ամյա վարորդը ենթադրաբար հայազգի է: Նամտադիր էր վրեժ լուծել Փարիզում վերջերս կատարված ահաբեկչությունների համար: Վարորդը կարողացել է փախչել դեպքի վայրից, բայց ավելի ուշ ոստիկանությունը նրան ձերբակալել է, հաղորդում է Deutsche Welle-ն: Le Monde պարբերականի տվյալներով էլ ձերբակալվածը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ մանր օրինազանցությունների պատճառով: Որոշ տվյալներով, նա հոգեբուժարանում հաշվառված է: ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը: PanARMENIAN.Net ը փորձում է կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ մանրամասները պարզելու համար: Հունիսի 19-ին Փարիզի Ելիսեյան Դաշտեր հայտնի պողոտյում մի ավտոմեքենա բախվել էր ոստիկանական մեքենային: Հետաքննության արդյունքում միջադեպը որակվել էր ոչ թե որպես սովորական պատահար, այլ՝ ահաբեկչության փորձ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |