ԱԳՆ-ն ճշտում է Ֆրանսիայում ահաբեկչության փորձի համար ձերբակալված հայազգի տղամարդու մասին տեղեկությունը

ԱԳՆ-ն ճշտում է Ֆրանսիայում ահաբեկչության փորձի համար ձերբակալված հայազգի տղամարդու մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Ֆրանսիայում ահաբեկչության փորձի համար ձերբակալված, ենթադրաբար հայազգի տղամարդու մասին տեղեկությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ որևիցե տեղեկատվություն ստանալուն պես կներկայացնեն։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հունիսի 29-ին փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել Փարիզի արվարձան Կրետեյի մզկիթի շրջակայքում հավաքված մարդկանց: Այդ մասին հաղորդել է ոստիկանության տեղի բաժանմունքը:

Միջադեպի արդյուքնում տուժողներ չկան, քանի որ մեքենան չի կարողացել հաղթահարել աղոթարանի շրջակայքի արգելապատնեշը: Le Parisien թերթի տվյալով, 43-ամյա վարորդը ենթադրաբար հայազգի է:

Կարդացեք նաև՝ ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում հայազգի տղամարդու են ձերբակալել՝ ահաբեկչություն կանխելով

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---