Բաքուն պահանջում է, որ «միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնեն Ղարաբաղ միայն Ադրբեջանի տարածքով»19 դեկտեմբերի 2007 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն պահանջում է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնեն Ղարաբաղ միայն Ադրբեջանի տարածքով: Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Եթե միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս են ճանաչում, ապա դա նշանակում է որ այդ կազմակերպությունների բոլոր մակարդակների ներկայացուցիչների ուղեւորությունները ղարաբաղյան գոտի պետք է իրականացվեն Ադրբեջանի տարածքով»-ասել է նա: Ընդ որում Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լարված աշխատանքային ժամանակացույցի պատճառով երբեմն ստիպված են լինում Լեռնային Ղարաբաղ մեկնել Հայաստանի տարածքով: «Թեեւ մենք նրանց առջեւ էլ ենք դրել Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի տարածքով մեկնելու հարցը: Իսկ մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է ադրբեջանական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղ մեկնեն միայն Ադրբեջանի տարածքով»,-հավելել է նախարարը, հաղորդում է 1news.az-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |